Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մեր երկրում հերոս դառնալն ավելի հեշտ է, քան հերոս մնալը». Հովհաննես Գալստյան

421
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 03:25
«Մեր երկրում հերոս դառնալն ավելի հեշտ է, քան հերոս մնալը». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ որևէ քաղաքական կամ ռազմական գործչի սխալ հայտարարությունից հետո փորձում ես հիշեցնել պատմական փաստերի մասին և խնդրում, որ դասեր քաղեն պատմությունից, միանգամից հայտնվում է ռազմահայրենասեր մի մասսա և սկսում քեզ հիշեցնել
նրանց կենսագրությունը: Միանգամից բոլորը դառնում են անձեռնմխելի: Սկսում են քեզ հարցերի շարան, թե դու ի՞նչ ես արել հայրենիքի համար, որ քեզ իրավունք ես վերապահում քննադատել հերոսներին: Ժողովուրդ ջան, ձեզ համար կուռքեր մի ստեղծեք: Բոլորս էլ սխալվելու հատկություն ունենք: Մի հերոսացրեք, որպեսզի հետո ցավոտ չլինի ձեր հերոսին կորցնելը: Ինձ համար հերոսներ չկան, կան գնահատվածներ և մարդիկ, որոնք այդպես էլ չեն գնահատվել և որոնք ավելի շատ են: Իսկ մեր երկրում հերոս դառնալն ավելի հեշտ է, քան հերոս մնալը: Ռազմահայրենասերերին էլ խնդրում եմ, որ ինձ հայրենասիրության դասեր չտան. ՇԱՏ ՈՒՇ Է...»: