«Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը. «Իրատես»
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի «հեղափոխական» պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահարկ, Կենտրոնի բազում խնդիրները թողած (Հայկ Մարությանի հետ ձեռ ձեռի տված), սկսել է ամենևին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով: Ավելին, քանդվել է ընդամենը երկու սրճարան, իսկ Սամվել Ալեքսանյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Վստրեչի» Ապերի, Արարատ Զուրաբյանի, ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի «կաֆեները» մնացել են սրբորեն անձեռնմխելի: Պատահական չէ, որ քաղաքապետ, ավելի ճիշտ, «սուպեր մամա» Հայկոյին իր հեռուստատաղավարում հյուրընկալած Պետրոսը ոչ մի հարց չհնչեցրեց այդ մասին: Ի դեպ, քանդված սրճարաններից «Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը՝ քավորը։ «Ժամանակին Վիտյան էդքան պինդ կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի կողքին»,- ասաց ասողը: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00