Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Արցախը կարող է լինել միայն ՀՀ կազմում կամ ենթակայության տակ». Հայկ Խանումյան

231
Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ., 01:00
«Արցախը կարող է լինել միայն ՀՀ կազմում կամ ենթակայության տակ». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատերը խնդրում են մեկնաբանել ՌԴ կողմից Արցախի մանդատի հետ կապված միտքը, ապա ասեմ, որ Ազգային վերածնունդ կուսակցություն և իմ անձնական կարծիքն այս հարցում առավել քան հստակ է: Արցախը կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության կազմում կամ ենթակայության տակ: Որևէ այլ մանդատ կամ գերակայություն Արցախի նկատմամբ մեզ համար անընդունելի է: Ավելին, պատմության այն փուլերում, երբ մենք հարցեր լուծելու մեր մանդատը հանձնել ենք ուրիշին, միշտ ստացել ենք պատերազմ, ավերածություններ և զրկվել տարածքներից: Մեզ համար անընդունելի և վտանգավոր են նման գաղափարները»: