Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ապարանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

300
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 15:40
Ապարանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի
տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: