Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ

471
Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 21:30
9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ

Այսօր, ժամը 12:55-ին քաղաքացուց Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բակում գտնվող ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել:

Տեղանքի զննման արդյունքում պարզվել է, որ Էդվարդ Սիմոնյանին պատկանող ավտոտնակում (մոտ 3,5x6մ մակերեսով) 9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ: Հրշեջ-փրկարարները տարածքը սահմանազատել են, մաքրել հատուկ հեղուկ նյութով և հավաքած սնդիկը (մոտ 30գ) հանձնել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի համապատասխան գործով զբաղվող քննիչին:

9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ
9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ
9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ
9 ք.մ տարածքով թափված է եղել սնդիկ