Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

‹‹Լիդիան Արմենիա››-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ

381
Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 21:05
‹‹Լիդիան Արմենիա››-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դեմ

‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ն 23.11.2018թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ‹‹Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին›› 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

Նշվում է, որ պահանջն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստը նշանակվել 2019թ.-ի մարտի 18-ին, ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում, թիվ 15 դատական նիստերի դահլիճում: