Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թուրքական բանակը տվել է կորուստներ

292
Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 18:20
Թուրքական բանակը տվել է կորուստներ

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) և թուրքական զինված ուժերը շաբաթ օրը, մարտի 16-ին, Իրաքյան Քրդստանի հյուսիսային շրջանի լեռներում բախվել են, որի հետևանքով թուրքական կողմը ունի կորուստներ: Թուրքական բանակը տվել է երկու զոհ և ութ վիրավոր:
Շաբաթ առավոտյան, ժամը՝ 6:00-ի սահմաններում PKK-ի զինյալները հարձակվել են Չյադել լեռան մոտակայքում, Բարմիզա գյուղից քիչ հեռու տեղակայաված թուրքական շարժական ռազմաբազայի վրա: Մերձամատը տևել է շուրջ երկուս ու կես ժամ, որի ընթացքում PKK-ի զինյալներին հաջողվել է մեծ կորուստներ պատճառել թուրքական բանակին: Ժամը 8:30-ի սահմաններում թուրքական ռազմօդուժը ուղղաթիռների միջոցով օգնության է հասել ռազմաբազային: Թուրքերը կարողացել են կասեցնել հարձակումը: PKK-ն տվել է ութ զոհ, որից մեկը կին է»: