Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին 6000 քմ խոտածածկ տարածք է այրվել

432
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 20:50
Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին 6000 քմ խոտածածկ տարածք է այրվել

Մարտի 16-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ:

Վերադարձի ճանապարհին Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին փրկարարները նկատել են հրդեհի նոր օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են մոտ 3000 քմ խոտածածկույթ և ինքնաշեն տնակ՝ մոտ 6 քմ: