Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

«Առաջ, մարզպետի ներկայությամբ, վարչապետին նման բողոք չէին ներկայացնի». Սերոբ Խաչատրյան

210
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 19:15
«Առաջ, մարզպետի ներկայությամբ, վարչապետին նման բողոք չէին ներկայացնի». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Լավն այն է, որ գյուղի բնակիչը մարզպետի ներկայությամբ վարչապետին ասում է, որ դպրոցի նորանշանակ տնօրենը՝ առանց հիմնավոր պատճառի, ուսմասվարին ցանկանում է ազատել աշխատանքից, որպեսզի մարզպետի ազգականին նշանակի այդ պաշտոնում։ Առաջ, մարզպետի ներկայությամբ, վարչապետին նման բողոք չէին ներկայացնի։ Վատն այն է, որ էլի կրթական համակարգը ծառայեցվում է ազգականների, բարեկամների, ծանոթների համար առաջխաղացում ապահովելու նպատակին»։