Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.

«Դե վերջացրեք էլի». Արարատի մարզպետը կրկին վատ դրության մեջ հայտնվեց

347
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 15:00
«Դե վերջացրեք էլի». Արարատի մարզպետը կրկին վատ դրության մեջ հայտնվեց

ՀՀ վարչապետը շարունակում է շրջել Արարատի մարզի համայնքներում. քիչ առաջ նրան միացավ մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը Ն. Փաշինյանին ներկայացրեց Ավշարի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասադուլ են անում՝ պահանջելով նորանշանակ տնօրենի հրաժարականը, ով մարզպետի մորաքրոջ հարսին նշանակել է ուսմասվար՝ աշխատանքից հեռացնելով երկարամյա մանկավարժին: «Դե վերջացրեք էլի: Այո, մորաքրոջս հարսն է, բայց ոչ մի նշանակում, փոփոխություն չի եղել: Հարցը փակվել է, ոչ մեկ չի ազատվել»,- արձագանքեց մարզպետը, ով ավելի ուշ փորձում էր վարչապետին պարզաբանումներ ներկայացնել: