Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան

266
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 13:30
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ. Ա-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է եղել այլ դեղահաբերի հետ:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ Մ. Ա-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի Մ. Է-ն, ով նույն օրը ձերբակալվել է: