Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

«Իլհամ բաբայի հետ պետք է առաջնորդվել՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» ասացվածքով». Գ. Համբարյան

152
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 12:35
«Իլհամ բաբայի հետ պետք է առաջնորդվել՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» ասացվածքով». Գ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին, գիշերը ժամը 1.30 սահմաններում հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է հայ-ադրբեջանական սահմանը խախտած և հայ դիրքապահների նախազգուշացումներին չենթարկված Ապշերոնյան սուլթանության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը...
Շատ ուրախալի տեղեկություն է սա... Ազերիներին պետք է պատասխանել իրենց իսկ մեթոդներով... Արիֆ Իբրահիմովին ոչ միայն պետք է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանը ապօրինի հատելու, այլև Հայաստանում դիվերսիա և ահաբեկչություններ կազմակերպելու մեջ և մի 20 տարով բանտ նստեցնել, ինչպես վարվեց Բաքուն ՀՀ քաղաքացի Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանի նկատմամբ...
Իլհամ բաբայի հետ պետք է առաջնորդվել՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» ասացվածքին համաձայն... Ահաբեկիչ Իբրահիմովը պետք է խիստ պատժվի...»: