Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

«Կարենը պետք է վերադառնա տուն ամեն գնով». Աշոտ Ասատրյան

159
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 12:20
«Կարենը պետք է վերադառնա տուն ամեն գնով». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հայրենակից Կարեն Ղազարյանը վերջերս Ադրբեջանում դատապարտվեց 20 տարի ազատազրկման։ Այսօր հայ-ադրբեջանական սահմանը փորձել է հատել ու հայկական բանակի կողմից վնասազերծվել է Ադրբեջանի քաղաքացի, որի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Կարեն Ղազարյանը պետք է վերադառնա Հայաստան, եթե ադրբեջանցին զինծառայող չէ, ով դիվերսիա է փորձել իրականացնել, այլ քաղաքացիական անձ է, ապա նրան պետք է օգտագործել Կարենին հայրենիք վերադարձնելու համար։

Ոչ մի խաղաղասիրություն, ոչ մի մարդասիրություն, ոչ մի միջազգային կազմակերպություն, մեր հայրենակցի կյանքը առավել է ամեն ինչից։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի երեսին ամենակարևոր բանը դա մեր պետության շահն է։ Կարենը պետք է վերադառնա տուն ամեն գնով»։