Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

«Արդեն կան նախագծեր, մի քանի օր զինվեք համբերությամբ և կտեսնեք». Վիկտոր Մնացականյան

190
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 12:15
«Արդեն կան նախագծեր, մի քանի օր զինվեք համբերությամբ և կտեսնեք». Վիկտոր Մնացականյան

Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումից մնացած գույքը և որոշ շինարարական մասեր կտրամադրվեն տարբեր բարեգործական կազմակերպությունների կամ Երևանի այլ շրջաններում օգտագործման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը. «Շինարարական տարբեր մասեր տեղավորելու ենք «Երևանտրանս» ՓԲԸ-ին պատկանող տարածքում, որոշները՝ Կենտրոն կանաչապատման պոմպակայանում: Եթե նրանց պետք չլինի և գտնվեն մարդիկ, որոնց պետք լինի, խնդրեմ, կարող ենք տրամադրել նման բարեգործական ծրագրերի համար»:

Անդրադառնալով Օպերայի տարածքի ապագա տեսքին և ճարտարապետական լուծումներին՝ Մնացականայանը նշել է.

«Արդեն կան նախագծեր, ընդամենը մի քանի օր զինվեք համբերությամբ և կտեսնեք»: