Եվրոխորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ
«Ռուբեն Վարդանյանի գործերը բարդանում են.... Դժվար չէր ենթադրելը, թե ինչ կարժենա աշխարհ հայտնի լրատվամիջոցներում Տրոյկա դիալոգի լվացքատան պատմության այդպիսի մասշտաբային ներկայացումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Forbes-ի՝ «Եվրոխորհրդարանում պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ» հրապարակմանը: Ըստ Forbes-ի, խորհրդարանականները նամակ են հղել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի և այլ անձանց նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ: Նամակի տակ ստորագրել է 22 խորհրդարանական՝ Լիտվայից, Լեհաստանից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Ավելի վաղ հայտնել էինք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպության բացահայտման մասին, որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36