Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Չի կարելի գրիչի մի հարվածով 11000 հազար նպաստառուի հանել ցուցակներից». Արիս Վաղարշակյան

260
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 01:00
«Չի կարելի գրիչի մի հարվածով 11000 հազար նպաստառուի հանել ցուցակներից». Արիս Վաղարշակյան

Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի կարելի գրիչի մի հարվածով 11000 հազար նպաստառուի հանել ցուցակներից: Հնարավոր չի, որ բոլորը ունենան նույն սոցիալական վիճակը: Վարկային պատմությունը շատ ավելի երկար է տևում, քան աղքատության հանկարծահաս ներուժումը ընտանիքներ: Կարող է պարզվի ամսական ունեն 300000 վարկ, բայց վաղուց չեն մարում: Պատկան մարմինները յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն դիտարկեն: Աշխատատար գործընթաց է, էլի կոռուպցիոն ռիսկերով, բայց ավելի լավ է մի քանի աֆերիստ շարունակեն ստանան այդ գումարները, քան մեկ իսկապես աղքատ ընտանիք, օրենքի տառին համապատասխան, զրկվի նպաստից: Իսկ 4.5 միլիարդ դրամը առանձնսպես խոսուն թիվ չէ: Մի հատ շատ խելացի մարդ ասում էր՝ թափ տանք մեր օլիգարխներից յուրաքանչյուրին, գրպանից 10 միլիոն դոլար կընկնի: Մեկին թափ տվեք, մինչև պատկան մարմինները նորմալ մոնիթորինգ կանեն նպաստառուների ամբողջ ցանկը»: