«Սա Իսրայելի հակահայկական մշտական դիրքորոշման հերթական ցուցիչ է». Երջանիկ Աբգարյան
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս Իսրայելը հերթական ռմբահարման ենթարկեց Գազայի հատվածը: Զոհեր եղան, նույնիսկ երեխաներ և այդ կապակցությամբ Էրդողանը մեղադրեց Իսրայելին: Դրան հետևեց իսրայելցի պետական պաշտոնյայի պատասխանը, որի իմաստն այն էր, թե ով-ով, թուրքերն իրավունք չունեն խոսել անմեղ մարդկանց և երեխաների սպանության մասին: Ոչ ոք չի մոռացել հույների, ասորիների և հայերի ցեղսպանությունը Օսմանյան կայսրությունում, իր խոսքն այսպես ավարտեց իսրայելցի պաշտոնյան: Հետաքրքիր է, չէ՞, հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրյակին ծանոթանալ այդ ցեղասպանված ժողովուրդներին վկայակոչելու իսրայելական հերթականության արձանագրման հետ: Առաջին երկուսից զոհ է գնացել առավելապես մոտ 200 հազար մարդ, իսկ վերջինից 1.5 մլն և հետն էլ մի ամբողջ երկիր: Սա Իսրայելի հակահայկական մշտական դիրքորոշման հերթական ցուցիչ է, իսկ մերոնցից ոմանք դեռ փորձում են կախվել Իսրայելի վզից: Ինչպես միշտ՝ ոչինչ չի ստացվի: Այո, ժամանակն է ճանաչել Պաղեստինի անկախությունը, որը կողջունվի արաբական 22 պետությունների կողմից, դրանից բխող դրական հետեւանքներով»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00