Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երրորդ դեպքը

305
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 14:30
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երրորդ դեպքը

Մարտի 14-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված երրորդ դեպքը՝ Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացու մոտ, ով համաճարակաբանական կապ ունի մարտի 6-ին լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ և վարակվել է սերտ շփումից:

Այս պահին կա ևս մեկ կասկածելի դեպք՝ Իրանի քաղաքացու մոտ, ով զբոսաշրջիկ է և ժամանել է Վրաստանից:

Հիշեցնում ենք, որ հիվանդներն ունեցել են բավականին լայն շփման շրջանակ՝ հիվանդության կլինիկական ախտանշանների և բարձր վարակելիության շրջանում: Կրկին հորդորում ենք հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումներ կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել տեղամասային պոլիկլինիկաներ և պետական պատվերի շրջանակներում պատվաստվել կարմրուկի դեմ: