Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

«Եթե խնդիրներ կան, պատրաստ ենք՝ ես էլ, հայրս էլ, պատասխանենք». Վիկտոր Մնացականյան

91
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 13:25
«Եթե խնդիրներ կան, պատրաստ ենք՝ ես էլ, հայրս էլ, պատասխանենք». Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը շարունակում է հետևել Օպերայի տարածքում ընթացող սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում Վիկտոր Մնացականյանն ասաց, որ Կենտրոնում այլ սրճարաններ ևս կան, որոնք ապամոնտաժման ծրագրում են. «Դժվարանում եմ անուններ տալ, բայց դրանց 2-3 ամիս ժամանակ դեռ կա: Կան կաֆեներ, որ մարդիկ տարիներով չեն աշխատացնում: Օղակաձև այգում կաֆե ունենք, որ 3-4 տարի ա՝ ոչ սեղան են դրել, ոչ բան, բետոնն արել, գնացել են»: Մնացականյանն անդրադարձել է նաև Հրազանի ձորում գտնվող «Երևանյան գիշերներ» ռեստորանին, որը պատկանում է իր ընտանիքին: ««Երևանյան գիշերներն» անօրինական չի, այդտեղ զբոսայգի չի եղել: Եթե որևէ մեկը փաստ բերի՝ ծառեր են կտրվել, թող բերի: Դա արտադրական տարածք է եղել՝ ինչ-որ լաբորատորիա, դա է դարձել ռեստորան: Եթե խնդիրներ կան, պատրաստ ենք՝ ես էլ, հայրս էլ, պատասխանենք»: