Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Սրճարանատերերը պարտավոր են քանդման և կանաչ գոտու վերականգնման համար վճարել». Թամար Հովհաննիսյան

171
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 04:05
«Սրճարանատերերը պարտավոր են քանդման և կանաչ գոտու վերականգնման համար վճարել». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ջազզվե» սրճարանային ցանցն ստեղծվել է 2003-ին, այսօր ունի 9 սրճարան: 16 տարվա ընթացքում լավ աշխատել են, ներդրած փողն էլ տասնապատիկ հանել են, իր՝ Օպերային հարակից սրճարանի մի քանի աշխատողին հանգիստ կարող է տեղավորել իր իսկ մյուս սրճարաններում կամ հարակից խմորեղենի խանութներում ու արտադրամասերում: Օպերայի շուրջը եղող սրճարաններն ապամոնտաժելը և կանաչ գոտին վերականգնելն ահագին գումար է քաղաքապետարանի բյուջեի վրա և 16 տարվա գերշահույթից սեփականատերերը պարտավոր են քանդման և կանաչ գոտու վերականգնման համար վճարել... վը-ճա-րել: Էնտեղ մի հզո՜ր հեղափոխական կին կար, որ ասում էր՝ ես հեղափոխություն չեմ արել, որ Միշիկի սանիկը գա, կաֆես քանդի: Այ նրան հիշեցրեք դասական դարձած արտահայտությունը՝ հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք տեղներդ...»: