Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

«Ապրիլի կեսերին զգուշացրել եմ Նիկոլի մերձավորներին». Արծրուն Պեպանյան

202
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 03:25
«Ապրիլի կեսերին զգուշացրել եմ Նիկոլի մերձավորներին». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունների ժամանակ, որպես կանոն, ակտիվանում է մշակութապես ստորին շերտը և այն կազմում է հեղափոխական զանգվածի հիմնական մասը: Մեզանում ևս այդպես եղավ: Ապրիլի կեսերին զգուշացրել եմ Նիկոլի մերձավորներին, որ նման հենարան ունենալով՝ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն իշխանության անցնեուց հետո: Առաջարկեցի որոշ քայլեր: Սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով չիրականացվեցին: Հեղափոխությունից հետո շատերը հիասթափվեցին, և մշակութապես միջին ու միջինից բարձր շերտերի շատ ներկայացուցիչներ, ովքեր միացել էին շարժմանը, կամաց-կամաց ետ քաշվեցին, և այսօր Նիկոլի հենարանը մնացել է գլխավորապես մշակութապես ստորին շերտը: Եվ քաղաքական հենարանն ամբողջությամբ չկորցնելու համար նա հարկադրված է բավարարել այդ շերտի պահանջները՝ շատ դեպքերում չցանկանալով դա: Ստացվում է, որ բազմահազարանոց այն շերտը, որը մեկ տարի առաջ հայհոյում, նզովում, անիծում էր ու նաև իր վարքով ապականում կենցաղն ու հասարակական հարաբերություները, այսօր քաղաքական պատվերներ է տալիս նոր իշխանություննրին ու նրա պահանջների բավարարում է ընթանում: Ակտիվանալով՝ այդ շերտն ինքն է որոշելու մեր կյանքի բովանդակությունը, մինչդեռ իրական հեղափոխության գլխավոր նպատակը պիտի լիներ այդ շերտի մտածողությունը փոխելը՝ հենվելով մշակութապես միջին և բարձր շերտերի վրա: Դեռ ուշ չէ»: