Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց․ այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
![]() «Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշ»: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ: Լեոնիդ Ենգիբարյան Այսօր հայ մեծ ծաղրածու, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 83-ամյակն է: «Համաձայն չեմ, որ մնջախաղը կոչվի «լռության արվեստ»: Ինձ թվում է, շարժումն ու դիմախաղը իրենց հնչողությունն ունեն, ինչպես գույնը: Մնջախաղը հրաշալի է նրանով, որ մարդուն ստիպում է մտածել, մնջախաղը վստահում է մարդուն և նրան բարձրացնում սեփական աչքերում: Մնջախաղը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը, և բորբոքում նրա երևակայությունը: Հետո էլ բեմ է դուրս գալիս ներկված դեմքով տարօրինակ ու զվարճալի մարդը, ծիծաղեցնում մեզ ու հաճախ ինքը արտասվելով հեռանում»,-ասել է Լեոնիդ Ենգիբարյանը: Ենգիբարյանի մասին ասել են՝ հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց: Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36


