Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր

69
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 10:20
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր: Տավուշի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: