Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

«Որ լինի սեփականության իրավունքի խախտում, պետք է լինի սեփականության իրավունք». Հ. Կուբատյանը՝ Ավ. Իշխանյանին

118
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 01:25
«Որ լինի սեփականության իրավունքի խախտում, պետք է լինի սեփականության իրավունք». Հ. Կուբատյանը՝ Ավ. Իշխանյանին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Если у вас нет собаки, её не отравит сосед

Սա սեփականության իրավունքի խախտում է, ասում է Ավետիք Իշխանյանը։
«Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը սեփականության իրավունքի խախտում է։ Ամեն դեպքում, արդեն կառուցված են, քանդելը միշտ էլ հեշտ է», - նկատում է Իշխանյանը։

Այստեղ պետք է նշել, որ լինի սեփականության իրավունքի խախտում՝ ամենակարևոր պայմանն է, որ պետք է լինի սեփականություն։ Այս սրճարանների բոլոր կառույցները ինքնակամ են, այսինքն՝ ապօրինի։ Հողն էլ համայնքային սեփականություն է։ Աթոռ, սեղանը, մյուս գույքը վարձակալները վերցրել են»: