Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

«Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են». Լուսինե Հարոյան

237
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 00:10
«Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են». Լուսինե Հարոյան

Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Օպերայի շրջակայքը պիտի ազատագրվի այդ սրճարաններից, ակնհայտ է:
Այն, որ նախկինում քրեա-օլիգարխիկ ռեժիմը չի սիրել Երևանը, որովհետև գավառացիներ են և չգիտեն, թե ինչ է նշանակում սիրել հարազատ քաղաքը և տարիներ շարունակ աղճատել է նրա դիմագիծը՝ անօրինականորեն մեջ-մեջ անելով ամենն, ինչ հնարավոր էր, նույնպես ակնհայտ է:
Բայց զարմանալի է, որ մոտակա սրճարանների սեփականատերերի ու իբր աշխատողների թիվը մեկ օրվա ընթացքում երկրաչափական պրոգրեսիայով աճեց: Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են, շատ ավելի հավանական է, որ սա կոնկրետ ուղղոդվող ակցիա է, և կարելի է հասկանալ, թե ում կողմից ուղղորդվող, եթե հիշենք, թե ում են պատկանում սրճարանները:
Օպերան և Երևանը պիտի ազատագրեն գավառացիների ծանր ժառանգությունից, այս հարցում լիովին աջակցում եմ քաղաքապետարանին և նաև ակնկալում եմ, որ այս պրոցեսը լրնելու է շարունակական, ինչպես նաև քրեական պատասխանատվության են ենթարկվելու այս անօրինական գործարքների բոլոր մասնակիցները:

Երազում եմ այն օրվա մասին, երբ Երևանին կվերադարձնենք թամանյանական տեսքը և երբ յուրաքանչյուր երևանցու մեջ կարթնացնենք Երևանի հանդեպ մեծ խանդատաղանք ու սեր»: