Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում տեղի կունենա «Անուշ» երաժշտական դրամայի բեմադրությունը

89
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 02:10
ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում տեղի կունենա «Անուշ» երաժշտական դրամայի բեմադրությունը

«Արշակ Բուրջալյան» թատերախումբը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնում է «ԱՆՈւՇ» երաժշտական դրաման ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի համանուն օպերայի՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի օպերային դասարանի հիմնադրման 90 և ամբիոնի հիմնադիր՝ հայ օպերային թատրոնի ռեֆորմատոր, ռեժիսոր Արշակ Բուրջալյանի 140-ամյա հոբելյաններին: Բեմադրությունը տեղի կունենա Կոմիտասի անվան ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում՝ 2019թ. մարտ 15-ին՝ ժամը 18:00-ին: Թատերախումբը կազմավորվել է կոնսերվատորիայի օպերային դասարանի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան, դիրիժոր՝ Կարեն Լավչյան: