Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

«Սպասում եմ, տեսնեմ` քանդելուց զատ ի՞նչ եք կառուցելու». Գևորգ Աճեմյան

79
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 14:30
«Սպասում եմ, տեսնեմ` քանդելուց զատ ի՞նչ եք կառուցելու». Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես սպասում եմ, տեսնեմ՝ քանդելուց զատ ի՞նչ եք կառուցելու։ Ես կողմ չեմ անօրինական կառույցներին և Երևանի բետոնացմանը, բայց վստահ եմ՝ սա ամենից առաջնային խնդիրը չէր կանաչապատման հիմնախնդրում։ Ինչ վերաբերում է նրան, թե 12 հոգի են գրանցել 300 հոգու տեղը, ասեմ՝ այս հարցն այլ հարթությունում է և քանդելու հիմք չի կարող հանդիսանալ։ Տուգանեք և թող այսուհետ չթաքցնեն հարկերը, ոչ թե 300 չարքաշ աշխատանք կատարող քաղաքացու առանց աշխատանք թողեք»։