Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

«Ինքնակամ կառույցների համար օրենսդրությամբ որևէ փոխհատուցում չի նախատեսվում»․ Վիկտոր Մնացականյան

74
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 13:50
«Ինքնակամ կառույցների համար օրենսդրությամբ որևէ փոխհատուցում չի նախատեսվում»․ Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն՝ անդրադառնալով Օպերայի տարածքում իրականացվող աշխատանքներին, ասել է․ «Մեծ մասը ինքնակամ կառույցներ են, ինքնակամ կառույցների համար օրենսդրությամբ որևէ փոխհատուցում չի նախատեսվում»։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը միայն մեկ տնտեսվարող սուբյեկտի է առաջարկել տեղափոխվել այլ տարածք, որը, ի տարբերություն մյուս սրճարանների, գտնվել է կանաչապատ տարածքից դուրս:
Անդրադառնալով կանաչապատման աշխատանքների համար նախատեսվող ծախսերին, Մնացականյանն ասել է. «Մենք դատական կարգով կարող ենք բոլոր ծախսերը հատուցել սեփականատերերից և բոլորը դրա համար տեղեկացված են»: