Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս». Հայկ Մարտիրոսյան

109
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 10:20
«Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս՝ Արցախի հարցում շարունակելով ավելի խճճել իր կողմից հնարված բարի բլեֆի բանաձևը: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի նախաբանն Արցախում անհեթեթ վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը, որովհետև ազգակործան ծրագիրն ավելի է ամրապնդվում՝ Հայաստանին արդեն ներկայացնելով, որպես նախկինների կողմից համաձայնեցված այդ փաստաթղթի մոդիֆիկատոր: Մոդիֆիկացիան լուծում չէ, չկա այդ ծուղակից ելք: Զիգզագները Մադրիդյան փաթեթի շրջանակում վատ են նայվում, դրանք Երևանին ավելի են խոցելի դարձնելու: Անհասկանալի է, ապշեցուցիչ է այն կուրությունը, որով Փաշինյանի արտաքին քաղաքական գիծն առաջնորդվում է՝ «դուխովությունը» թողնելով միայն գլխարկների վրա: «Դուխով» քաղաքականությունը կլիներ այն, որ գիտակցվեր անգրագետ, մակերեսային դիվանագետներով և խորհրդականներով վարվող գծի ամլությունը և տղամարդկայնորեն Հայաստանը հրաժարվեր Մադրիդյան փաստաթղթից: Դրա համար արդեն իսկ ուշ է, բայց ուշացած չէ: Քաղաքագետների և որակյալ մասնագետների մի ամբողջ խումբ անընդհատ հորդորում է իշխանությանը՝ հրաժարվել այդ փաստաթղթից, բայց վարչապետը շարունակում է մնալ մի գծի մեջ, որ ԼՏՊ-ն է հնարել և վատթարացվել է հաջորդ երկուսի օրոք: Անտեսվում են մասնագետների կարծիքները, ականջալուր են լինում վարչապետին շրջապատող դիլետանտ, բայց գիտակ ներկայացող անձանց խորհուրդներին: Փաշինյանը սխալ-սխալ, անչափ սխալ գծի վրա է: Նրա մտադրությունները բարի են, բայց բռնած ուղին չարիքի է հանգեցնելու: Հասարակության՝ այդ գծին՝ լուռ և համր կողքից հետևելն էլ պատմական ձախողման կարող է հանգեցնել: Անհրաժեշտ է ճնշում կիրառել իշխանության վրա՝ նախկինից եկող տգետ և արդեն անչափ վտանգավորացող գիծը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է այս իշխանության արցախյան մոտեցումներին հեղափոխական շրջադարձ պարտադրել: Հակառակ պարագայում հեռանկարում կարող ենք և Հայաստանը կորցնել»: