Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը շարունակվում է

966
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 10:10
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը շարունակվում է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու՝ ՀՔԾ միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր: