Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

Նոր փորձություն՝ ԱԺ աշխատակիցների համար. «Հրապարակ»

95
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 09:25
Նոր փորձություն՝ ԱԺ աշխատակիցների համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում։ Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առավոտյան 9։15-ին պետք է աշխատավայրում լինեն եւ հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն։ Թե ինչ չափով, դեռ չեն որոշել»։

Մանրամասները՝ թերթի համարում: