Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

312
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 22:30
Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք