Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Թումո Երևան այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

165
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 21:30
Թումո Երևան այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Նախագահը՝ Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը տիկին Նախագահին ներկայացրեց ընթացիկ նախագծերը՝ Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը: Տիկին Զուրաբիշվիլին նաև ծանոթացավ դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշեց նա: