Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

«Մեր աչքի առաջ են կանաչ տարածքները բետոնել ու սրճարաններ բացել». Կարինե Հարությունյան

90
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 04:10
«Մեր աչքի առաջ են կանաչ տարածքները բետոնել ու սրճարաններ բացել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օպերայի տարածքի սրճարանները ապամոնտաժում են, տերերը անկապ բաներ են խոսում. քաղաքապետի տան դեմը, չգիտեմ՝ ինչ...
Երևանի ճարտարապետական դեմքի աղավաղումը մեծ թափով սկսվեց Քոչարյանի ժամանակներից: Տեսել ենք, թե ոնց էին իրար հետևից հին շենքերը հողին հավասարեցնում և տեղը դեգեներատ կառույցներ հավաքում: Մեր աչքի առաջ են կանաչ տարածքները բետոնել ու սրճարաններ բացել, մեր անարդյունք պայքարների հետևանքն է Փակ շուկայի շենքի աղավաղումը, մեր անուշադրության հետևանքն է Սևան հյուրանոցի, Երիտասարդական պալատի, այլ շինությունների քանդումը: Երևանը հետևողականորեն դիմազրկվել է, մայրաքաղաքը դարձել է հնի ու նորի անճաշակ համադրության ցուցիչ, կտրուկ կրճատվել են կանաչ տարածքները, ամռանը շնչել չի լինում, քամիների, փոշու մասին էլ չեմ խոսում, ախր Երևանը կիսանապատային գոտում է գտնվում, և կանաչապատումը առավել քան անհրաժեշտ է քաղաքին: Իսկ հեղափոխությունն ի՞նչ կարժենա, եթե անցյալի սխալները հնարավորինս չխմբագրվեն»: