Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2019 թ.

«Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ». Արամ Սարգսյան

106
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 02:10
«Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե՛ Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե՛ մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե՛ Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլև միջազգային անվանվող հանրության՝ պետք է մթնոլորտ փոխել։ Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ՝ քայլ առ քայլ հասարակական տարբեր խմբերի շփումների միջոցով վստահության ու փոխըմբռնումի հասնելու համար: Անհրաժեշտ է ճշգրիտ ու մանրակրկիտ տեղեկատվական-քարոզչական աշխատանք՝ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար։ Իսկ ամենահիմնականը և հաջողության հասնելու միակ գրավականը Աստծո ամեն օրն ու ժամը օգտագործելն է Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, մեծ արդյունաբերությունը վերագործարկելու՝ աշխատատեղերի ստեղծումով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու և ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Պատերազմում կռվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են պետությունները»: