Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հորդորում եմ Վահե Տեր-Մինասյանին ձեռնպահ մնալ նմանատիպ հայտարարություններից». Մարինա Խաչատրյան

396
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 01:10
«Հորդորում եմ Վահե Տեր-Մինասյանին ձեռնպահ մնալ նմանատիպ հայտարարություններից». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, արդեն տեղեկացրել էի, որ 2019-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը գնել է Գարդասիլ-4 պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Արվել են շատ բացահայտումներ։ Ձեզ դեռ նոր բացահայտումներ են սպասվում։ ԲԱՅՑ … ուշադրություն դարձրեք ցուցված և ծրագրված տարիքային խմբերի վրա։ Գարդասիլը, ըստ իր պաշտոնական կայքի տվյալների (տես նկարում), ցուցված է 9-26 տարեկան կանանց և տղամարդկանց։ 2019-ի մարտի 12–ին «Բուժ Ինֆո» ծրագրի եթերում Վահե Տեր–Մինասյանը, ով հանդիսանում է Առողջապահության նախարարի խորհրդական (http://newsarmenia.am/am/news/armenia/bzhishk-vahe-ter-minasyany/), կատարեց հետևյալ հայտարարությունը. «Պապիլոմավիրուսի դեմ այսօր Հայաստանում կարող են պատվաստվել 14-45 տարեկան բոլորը՝ տղամարդիկ և կանայք»։

Նորից ձեր ուշադրությունն եմ հրավիրում տարիքային սահմանների վրա։ Եթե Գարդասիլը ցուցված է 9-26 տարեկան անձանց, ինչո՞ւ է Առողջապահության նախարարի խորհրդականը հորդորում պատվաստվել 14-45 տարեկաններին։ Ինչո՞ւ է նա հորդորում պատվաստվել անձանց, ովքեր 26 տարեկանից մեծ են։ Ես ունեմ իմ տրամաբանական բացատրությունը. 14-45 տարեկանը վերարտադրողական տարիք է։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Հորդորում եմ Վահե Տեր–Մինասյանին և նրան հավասարեցված անձանց ձեռնպահ մնալ նմանատիպ հայտարարություններից և կոչերից։ Անկախ նրանից, որ դուք նույնպես բժշկի կոչում ունեք և սպիտակ խալաթ եք կրում, ես աչք չեմ փակի ցանկացած հանցավոր գործունեության վրա, թեկուզ և սպիտակ խալաթավորի կողմից։ Զգոն և զգույշ եղեք, մի գայթակղվեք կարճաժամկետ գովեստներով և պարգևատրումներով։ Վաղը դատական կարգով ստիպված եք լինելու պատասխան տալ ձեր գործողությունների, անգամ նմանատիպ հորդորների համար։ Ինձ համար իմ ազգի անվտանգությունն առաջնահերթ է»։