Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.

«Եվ թող որևէ մեկը հիմա ասի, թե հեղափոխություն է տեղի ունեցել». Լուսինե Հարոյան

137
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 18:05
«Եվ թող որևէ մեկը հիմա ասի, թե հեղափոխություն է տեղի ունեցել». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՔԾ կողմից «Էլեկտրիկ Երևանի» գործի կարճելը, «Սասնա ծռեր»-ին հենց դատարանի դահլիճում ծեծողներին «չհայտնաբերելը», 2018-ի ապրիլ-մայիսին ցուցարարների վրա հարձակվող քաղաքապետերին ու թաղապետարանի աշխատողներին «չճանաչելն» այն անհերքելի փաստերն են, որոնք ակնառու կերպով ցույց են տալիս, որ նոր իշխանությունները շարունակում են հների «բարի» ավանդույթները, այն է՝ ոստիկանությանն ու պետական ապարատին որպես մահակ ժողովրդի գլխին պահելու համար: Եվ թող որևէ մեկը հիմա ասի, թե հեղափոխություն է տեղի ունեցել»: