Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Հերթական իրավախախտումը հուշարձանների նկատմամբ

129
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 02:45
Հերթական իրավախախտումը հուշարձանների նկատմամբ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական իրավախախտումը հուշարձանների նկատմամբ: Ցավոք՝ հասարակության մեջ մի փոքր զանգված կա, որը սեփական տգիտության ձեռքը կրակն է ընկել: Մեր մշակութային ժառանգությանը վնաս հասցնելու ցանկացած դրսևորում իմ կարծիքով բնորոշ է միայն թշնամուն: Չգիտեմ, թե ինչ են մտածում հուշարձանի վրա գրելով, նկարելով կամ ներկելով... Երևի կատարողների նկատմամբ ամենախիստ պատիժը կիրառելու դեպքում դաս լինի մյուսներին: ՊՈԱԿ-ը երկու իրավախախտման փաստով էլ դիմել է իրավապահներին»: