«Մենք այսօր կանգնել և մտածում ենք՝ ի՞նչ անենք․․․»․ այսօր Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է
![]() «Մենք այսօր կանգնել և մտածում ենք, ի՞նչ անենք, որ այս դարում էլ հանճարներ ծնվեն…իսկ դրա համար պետք է, որ թատրոնն ապրի ու զարգանա, եկող սերունդներն էլ փայփայեն թատրոնը: Ես չեմ հավատում, որ դարը չի տալու հանճարներ, տալու է: Դրա համար ես ոʹչ թե խնդրում եմ կամ ձեռք եմ մեկնում մեր հարուստներին, այլ ուզում եմ նրանց հասկացնել, որ պետք է օգնել թատրոնին»։ Վլադիմիր Մսրյան: Վլադիմիր Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում։ Բազմաթիվ ներկայացումներում հանդես է եկել գլխավոր դերերով. «Համլետ», «Մոռանալ Հերոստրատին», «Աստվածների կանչը», «Քեռի Վանյա», «Խաղամոլը» և այլն: 1972 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Վերադարձ», «Պագանինի», «Խնձորի այգին», «Շեկ ինքնաթիռ», «Ամրոց», «Պտտահողմ», «Լռության սիմֆոնիա», «Ձայն բարբառոյ...», «Նիկոլո Պագանինի», «Հատակում» և այլն։ «Նա շատ ինքնատիպ մարդ էր, վառ անհատականություն էր թեʹ բեմում, թեʹ կյանքում: Չափազանց նվիրված էր իր գործին: Նրանից կարելի էր սովորել բեմում աշխատանքին մատների արանքով չնայելու հանգամանքը, իմիջիայլոց որևէ վայրկյան չլինելը…»,- այսպես է հիշում Վլադիմիր Մսրյանին ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն, ով բեմում նրա հետ խաղալու առիթներ շատ է ունեցել: «Նա անփոխարինելի էր ևʹ թատրոնում, ևʹ կինոյում»,- խոստովանել է դերասանը: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, ՀՀ պետական մրցանակ, «Մովսես Խորենացու մեդալ» պարգևների: Մահացել է 2010 թ․ օգոստոսի 24-ին, Երևանում։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36


