Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ջրվեժում կատարված սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է տուժածի որդին

317
Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 14:25
Ջրվեժում կատարված սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է տուժածի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: 2019թ. մարտի 10-ին՝ ժամը 13:25-ին, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում որդին սպանել է հորը՝ ծնված 1955-ին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննչական խումբը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 10-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1983թ., Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում՝ ննջասենյակում, դանակով հարվածներ է հասցրել 64-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 10-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 1955թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված մեծածավալ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1983-ին: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արյան նմուշներ, դանակի փայտյա բռնակ, դանակի շեղբ, դանակ, ևս մեկ դանակ՝ ննջասենյակի սեղանի վրայից: «Աբովյան ԲԿ»-ից առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները: Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք: 1983թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: