Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բոգոյի ընկերը՝ հյուրանոցի վերածված աշխատասենյակների մասին

1106
Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 16:45
Բոգոյի ընկերը՝ հյուրանոցի վերածված աշխատասենյակների մասին

Ինչպես հայտնել էինք, Կենտրոնական ավտոկայանում 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում: Ըստ ավտոկայանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանի՝ երեք փակ աշխատասենյակները ծառայել են որպես հյուրանոց՝ առանց պայմանագրի, որը պատկանում է Բոգո մականունով քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանին:

Կոստանյանի ընկերը՝ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց աշխատասենյակները որպես հյուրանոց ծառայեցնելու մասին լուրերը. «Երկու սենյակներում էլ՝ հյուրանոցներում, պատահական մարդ չի կարա գա, համար վարձի, քնի, վեր կենա: Դա Վրաստանի գծում աշխատող վարորդների համար ա»:

Արմեն Ավետիսյանը ներկայացրեց ընկերոջ գործունեության մասին որոշ մանրամասներ. «Ինքը կոպիտ ասած, էս թաղի տղա ա եղել: Ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, կարող էր 90-ականներին փոխադրման գործունեություն ձեռնարկել, էս մարդն էլ կամաց-կամաց՝ օգտվելով հին ավտոկայարանի հնարավորություններից, աշխատեցրել է, պետությանը հարկ է տվել, մարդիկ է ունեցել»: