Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.

Թալանել են Վճռաբեկ դատարանի գնումների բաժնի պետի բնակարանը

158
Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 13:30
Թալանել են Վճռաբեկ դատարանի գնումների բաժնի պետի բնակարանը

Այսօր՝ մարտի 10-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին, ժամը 16:00-ից մինչև մարտի 10-ը, ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր և դրամ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժած Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ: