Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

1081
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 22:40
Պալմիրայում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր

Սիրիայի Պալմիրա քաղաքին հարակից տարածքում ական է պայթել, որը տեղադրվել է «Իսլամական պետություն» խմբի ահաբեկիչների կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սիրիայի հեռուստատեսությանը:

Սիրիական ԶԼՄ-ների տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Պալմիրայի անապատում Առաք գյուղում:

«Ականի պայթյունի հետևանքով զոհվել է 8 քաղաքացիական անձ, ևս 11 հոգի տուժել են», - հաղորդել են հեռուստատեսությամբ:

Նշվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին, Պալմիրայի տարածքում, սիրիական զորքերը բախվել են զինյալների հետ: