Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Ռուսաստանում. տուժել է մեկ, մահացել ՀՀ երկու քաղաքացի

1195
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 13:25
Խոշոր ավտովթար Ռուսաստանում. տուժել է մեկ, մահացել ՀՀ երկու քաղաքացի

Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: