Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կա 5 վիրավոր

695
Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 11:25
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կա 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: