Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ Կոնգրեսն արգելել է Ղրիմը ճանաչել ռուսական տարածք

1163
Ուրբաթ, 08 մարտի, 2019 թ., 16:20
ԱՄՆ Կոնգրեսն արգելել է Ղրիմը ճանաչել ռուսական տարածք

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հաստատել է մի նախագիծ, որով Սպիտակ տանն արգելվում է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, փոխանցում է РИА Новости-ն: Համաձայն փաստաթղթի, Վաշինգթոնը «դե յուրե կամ դե ֆակտո» չի ճանաչում ռուսական ինքնիշխանությունը Ղրիմի, ինչպես նաև թերակղզու օդային տարածքի կամ տարածքային ջրերի նկատմամբ: Այսպես, նախագծով արգելվում է ԱՄՆ պետական մարմիններին ձեռնարկել Ղրիմը ռուսական ճանաչող գործողություններ: Տեքստում բացառություն է սահմանված նախագահի համար. նա կարող է խախտել կանոնը, եթե դա բխի ազգային անվտանգության շահերից: Եթե նախաձեռնությունը հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից, կներկայացվի նախագահի ստորագրությանը: