Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում դանակահարել են ռուսական ռազմաբազայի զինծառայողին

1429
Ուրբաթ, 08 մարտի, 2019 թ., 11:45
Գյումրիում դանակահարել են ռուսական ռազմաբազայի զինծառայողին

Shamsyan.com-ի տեղեկություններով՝ այսօր վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում, որն ավարտվել է դանակահարությամբ։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել միջադեպը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։