Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

346
Ուրբաթ, 08 մարտի, 2019 թ., 10:45
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

Մարտի 8-ին, ժամը 04:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Գ. Գ.-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը: Գ. Գ.-ն տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին: