Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մուսալեռ գյուղում «Մերսեդեսը» բախվել է ծառին. ուղևորը մահացել է

271
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 10:35
Մուսալեռ գյուղում «Մերսեդեսը» բախվել է ծառին. ուղևորը մահացել է

Մարտի 5-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող Գինու գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղևորին՝ Ա. Պ.-ին, դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Պ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: