Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

274
Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 00:30
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

Մարտի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա՝ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Այնտեղ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում